Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում համաձայնեցված հոդվածները ստորագրել»․ Հայկ Կոնջորյան

Հոկտեմբեր 23,2024 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Հարցին, թե ԱՄՆ-ն ինչ-որ առաջարկնե՞ր է անում կարգավորման գործընթացում, նա պատասխանեց․ «Ես ինքս չեմ մասնակցել հանդիպմանը, բայց կարծում եմ, որ դրանք այն նույն դիրքորոշումների մասին են, ինչի մասին բազմիցս հայտարարվել է ԱՄՆ կողմից։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ դիրքորոշումը մշտապես հրապարակային է եղել եւ ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին։ Մենք շատ կարեւորում ենք ԱՄՆ ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Հարցին, թե հայկական կողմն այս պահին զիջելու բան ունի՞, քանի որ նամակում փոխզիջումների մասին կար, Կոնջորյանը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումների վերաբերյալ մենք պաշտոնապես հայտարարել ենք, դրան ավելացնելու բան այս պահին ես չունեմ»։

Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից այսօր օկուպացված է ՀՀ տարածքից շուրջ 207 քկմ տարածք։

«Մենք հայտարարել ենք, որ Հայաստանն իր առջեւ խնդիր չի դրել ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մենք կարծում ենք, որ կա հնարավորություն թե սահմանազատման գործընթացի շրջանակներում եւ թե խաղաղության հաստատման ճանապարհով քաղաքական լուծումներով հասնել այդ նպատակի իրագործմանը»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

«Մենք նշել ենք, որ ամենասեղմ ժամկետներում պատրաստ ենք գնալ համաձայնության։ Այս պահին մենք կարող ենք ստորագրել համաձայնեցված հոդվածները եւ շարունակել մեր աշխատանքը մյուս դրույթների շուրջ։ Այդ տեսանկյունից որեւէ բան չի փոխվել մեր դիրքորոշման մեջ, մենք պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում դա կատարել»,- հայտարարեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031