Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Նիկոլաս Շմիդի հայտարարությունները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձ է որակել

Հոկտեմբեր 23,2024 10:58

«Ազատություն». Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նախ նշել է, թե հանձնակատարի հայտարարությունը պատրաստել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS), ապա այն «իրականությանը չհամապատասխանող» ու «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական անհաջող փորձ» համարել։

Եվրախորհրդարանում Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների հարցով երեկվա քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդը հայտարարեց, որ COP29-ը Բաքվի համար հնարավորություն է ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031