Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Քոչարյանի՝ ՄԻԵԴ դատավորի թեկնածության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փորձագետները բացասական եզրակացություն են տվել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 23,2024 10:41

Եվրոպայի խորհրդի Փորձագետների խորհրդատվական հանձնաժողովը (Advisory Panel of Experts on Candidates for Election as Judge to the European Court of Human Rights) Վիգեն Քոչարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն ու արդյունքում մերժել է նրա թեկնածության առաջադրումը ԵԽԽՎ-ին։

Դատական համակարգում լուրեր կան, որ մերժման հիմքը նրա անհամապատասխանությունն է դատավորի պաշտոնին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավորին ներկայացվող պահանջները: Համաձայն այդ դրույթի՝ դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։

Այս ֆորմալ պահանջներին չհամապատասխանելու հանգամանքն է եղել նրա թեկնածության մերժման պատճառը: Սակայն Վիգեն Քոչարյանը դատական համակարգում և հրապարակայնորեն շարունակում է պնդել է, թե ինքն է հրաժարվել ՄԻԵԴ գնալու գաղափարից ու կամավոր հանել իր թեկնածությունը:

Նկատենք, որ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է, և եթե Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի փորձագետների հանձնաժողովը գնահատել է, որ վերջինս չի համապատասխանում ՀՀ դատական համակարգի բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջներին, նաև որպես իրավագետ չունի ճանաչում, ինչպես է նա այս պայմաններում պատրաստվում գնալ Վճռաբեկ դատարան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031