Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Վարչապետը եթե իմանա, որ էդպես ա եղել, շատ վատ հետեւանքներ կլինի ե՛ւ Քյարամյանի, ե՛ւ իմ համար». «Հրապարակ»

Հոկտեմբեր 23,2024 11:15

Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

– Հանրապետության գլխավոր ամբիոնից ՔԿ նախագահն իշխող ուժի պատգամավորի վերաբերյալ հովանավորչության, կոռուպցիայի մասին հայտարարություն է արել, ամբողջ ազգը լսել է, մարդիկ սպասում են իրավական գործընթացների․ մտահոգված չե՞ք։

– Մտահոգված եմ, իհարկե, որ նման բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման հայտարարություններ անել, որովհետեւ, եթե, ենթադրենք, այդպիսի բան է եղել, ապա դա օրենքի խախտում է, հետեւաբար ինքը, որպես համապատասխան ուժային կառույցի ղեկավար, պիտի ընթացք տար կամ գոնե այդ մասին հայտարարություն չաներ։ Վարչապետը եթե իմանա, որ էդպես ա եղել, շատ վատ հետեւանքներ կլինի ե՛ւ Քյարամյանի, ե՛ւ իմ համար։

– Դուք նաեւ ասել էիք, որ անընդունելի է, որ Քյարամյանի նման մարդը լինի ՔԿ նախագահ։

– Այո, այդպես եմ ասել, բայց այստեղ հետաքրքիր մի նյուանս պիտի նշեմ․ երբ դահլիճից ռեպլիկ արեցին պարոն Քյարամյանին, ես ռեպլիկի բովանդակությանը ծանոթ չէի, չիմացա, թե ինչ ասեցին, եթե լսած լինեի, ավելի ուրիշ ձեւ կքննադատեի նրան իր պահվածքի համար, բայց տոնայնությունս ուրիշ կլիներ, վիճաբանություն չէր լինի։ Ես իմ տղային երկու տարի առաջ եմ ասել՝ երբ ճնշումներ լինեն, չզիջես, ձեր նման բազմաթիվ բիզնեսմեններ կան, պարտավոր եք պահել ձեր շահը։ Երկու տարի է՝ գործը դատարան չի գնում։

– Ասում եք, որ նման մարդը չի կարող լինել ՔԿ նախագահ․ այդ միջադեպից հետո Ձեր թիմակից պատգամավորներից ոմանք նույնպես կոշտ են խոսել Քյարամյանի մասին, ինչո՞ւ է մինչեւ հիմա Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահ, Փաշինյանը որեւէ քայլ չարեց՝ պաշտոնանկ անելու համար։

– Որովհետեւ վարչապետն ավելի լավ է ճանաչում Արգիշտի Քյարամյանին եւ երեւի թե չի գտնում, որ այդպիսի տհաճ միջադեպից հետո պետք է նման որոշում կայացնի։ Որոշում կայացնողը վարչապետն է, կարող է, իր կարծիքով, ես սխալ եմ։

– ՔԿ նախագահը Ձեզ ասաց՝ ոտից գլուխ դու ես «արա»-ն, ինչո՞ւ այդպես ասաց, Դուք նրան «արա՞» եք ասել։

– Հա, ես օգտագործել եմ «արա» բառը, բայց ոչ ուղիղ իրեն։ «Արա»-ն երբեւէ վիրավորական իմաստով չես կարա օգտագործես, դու ասում ես՝ դե լավ, էլի, արա, չի կարելի, էլի, արա։

– Հա, Դուք այդ իմաստո՞վ եք ասել։

– Բա իհարկե, ուղղակի ինքը երիտասարդ է, մի քիչ տաքացավ, բայց ես իրենից նեղացած չեմ։

– Սպասո՞ւմ եք, որ Քյարամյանը ներողություն խնդրի «արա-ն ոտից գլուխ դու ես» արտահայտության համար։

– Չէ, դրա կարիքը չկա, ես չեմ սպասում, ոչինչ, երիտասարդ է՝ ասել է։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031