Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
Երեկ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ լիագումար նիստում չեն մասնակցում նախագծի քննարկմանն ու քվեարկությանը, քանի որ այս կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական ու հակաօրինական է։
Այսօր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները չգրանցվեցին նիստին մասնակցելու համար։
Կարդացեք նաև
Նախագծին կողմ քվեարկեց ՔՊ-ական 67 պատգամավոր։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ