Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառել՝ կատարելով Ալիեւի հերթական ստորացուցիչ պահանջներից մեկը։ Մեզ պատմեցին, որ քննարկվել է պայմանագրում գերիների մասին կետ զետեղելու հարցը, Ադրբեջանը դեմ է արտահայտվել, եւ Փաշինյանը համաձայնել է դրան:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել իշխանական պատգամավորներից։ Հովիկ Աղազարյանը հաստատեց լուրը։
«Ադրբեջանական կողմը չի ընդունում նրանց որպես գերիներ, այլ կարգավիճակ է տվել, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին սահմանադրական կարգի տապալման մեջ է մեղադրում։ Հետեւաբար, եթե Ադրբեջանը համաձայներ խաղաղության պայմանագրում ներառել գերիների հարցը, ապա պատասխան պիտի տար միջազգային հանրությանը, Ալիեւին հարցնելու էին՝ բա եթե գերի են, ինչո՞ւ չես ազատել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Աղազարյանը կարծում է, որ պիտի մի քիչ ըմբռնումով մոտենալ՝ պնդելով, որ եթե գերիների հարցը ներառվեր բանակցություններում, ապա խաղաղության օրակարգը կմտներ փակուղի։ «Հիմա կանգնեինք՝ էդ պատճառի համար տորպեդահարեի՞նք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, որն առանց այդ էլ դժվար է»,-հռետորական հարց է հնչեցնում Աղազարյանը։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: