Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձասարի բանալիները փոխանցեցին Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կրկին կվերադառնանք հայրենի Արցախ

Հոկտեմբեր 23,2024 10:27

Հոկտեմբերի 21-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այցելել է Լոռու մարզի Տաշիր քաղաք։

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ Տաշիրի Մշակույթի Կենտրոնում տեղի է ունեցել Վրթանես Սրբազանի հանդիպումը արցախցիների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում բնակություն հաստատած արցախահայությունը։

Հանդիպմանը ներկա էին Տաշիր համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Լևոն քահանա Դավթյանը, «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանն ու սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։

Վրթանես Սրբազանը հարցերի միջոցով ընդհանուր պատկերացում կազմեց հիշյալ համայնքում բնակվող արցախցիների կացության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հետաքրքիր միջադեպ․ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին և հանձնել բանալիներ։ Պարզվեց, որ վերջինս Գոռ Բաղդասարյանի ընկերն է, ով 90-ական թվականներին Գանձասարը պաշտպանողների շարքում էր։ 2023 թվականի տարհանման ժամանակ Գոռը իր հետ վերցրել էր Գանձասարի վանքի բանալիները: Հանդիպման ժամանակ նրա ընկերը բանալիները փոխանցեց Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կրկին կվերադառնանք հայրենի Արցախ և նույն բանալիներով կբացենք հնագույն վանական համալիրի դռները։

⠀Օրվա վերջում Սրբազան Հայրը այցել է Լեռնահովիտ բնակավայրում հաստատված արցախցի մի ընտանիքի՝ տեղում ծանոթանալու տեղահանվածների ներկայիս սոցիալական կացությանը։

ՀԱՍԵ Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031