Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում արդեն հանրայնացվել են «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման, ծառայությունների մատուցման մի քանի պայմանագրեր։ Դրանցից տեղեկանում ենք, թե ո՞վ ու ի՞նչ ծառայության համար՝ ինչքա՞ն է ստացել քաղաքային բյուջեից․ 168․am-ը ներկայացնում է առավել խոշոր գնումները։
Վահե Խանամիրյանն էլ 700.000 դրամ արժողությամբ պայմանագրով ստանձնել է միջոցառման շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած էստրադային համերգի հաղորդավարի ծառայությունների կատարումը ժամը 13։00-18։00-ի ժամանակահատվածում։
Մեկ այլ հաղորդավար՝ Աննա Ավանեսյանը, 1 միլիոն դրամ է ստացել Ազատության հրապարակում դասական համերգի ժամանակ՝ 17։00-20։30 հաղորդավարի ծառայության համար։
«Թի Էմ պրոդակշն» ՍՊԸ-ն 1 միլիոն 305.600 դրամով ապահովել է Տիգրան Ժամկոչյանի՝ առնվազն 2 րոպեանոց ելույթը Հանրապետության հրապարակում կայացած գալահամերգի ժամանակ։
Կարդացեք նաև
Երվանդ Երզնկյանը «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության շրջանակներում իր նվագախմբի հետ միասին քաղաքապետարանից ստացել է 2 միլիոն 500.000 դրամ՝ Ազնավուրի հրապարակում շուրջ 80 րոպե տևողությամբ համերգի համար։
Մեկ այլ ՍՊԸ՝ բոլորին հայտնի «Ռեինկարնացիա»-ն, Հանրապետության հրապարակում նախատեսված գալահամերգի ժամանակ առնվազն 2 րոպեանոց ելույթի համար կնքել է 2 միլիոն 400.000 դրամ արժողությամբ պայմանագիր։
Նույն համերգի ընթացքում Նունե Եսայանի առնվազն 2 րոպեանոց ելույթի համար էլ քաղաքապետարանի կողմից համանուն ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի գինն էլ կազմել է 1 միլիոն 268.800 դրամ։
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ 168․am-ում
Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից