Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլաբորանտը` թշնամու քաղաքական ծրագրերի իրականացումն ապահովողը հո պոզով-պոչով կենդանի չի, էս ա կոլաբորանտը. Միքայել Նահապետյան

Հոկտեմբեր 23,2024 00:15

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը գրում է.

«Հետաքրքիր ա չէ՞, որ Ալենը, Արմեն և Մհեր Գրիգորյանները, Նիկոլը… մի խոսքով բոլոր նրանք ում խոսքը վաղը մեկնաբանվելու է որպես Հայաստանի դիրքորոշում ոչ թե հովիկիհանճար` այ էդ բոլորը առանց որևէ անհրաժեշտության, առանց անկյուն քշված լինելու ցուցմունքներ են տալիս Հայաստանի դեմ։ Բայց էդ նույն մարդիկ ոչ մի դեպքում չեն ասում ոչ մի էնպիսի բան, որը ալիբի կստեղծի, վաղը-մյուս օր միջազգային ատյաններում կօգնի Հայաստանի ներկայացուցիչներին «կռուտիտ անել» նիկոլականների կերած բողկերը։

Օրինակ երբեք ոչ մի տեղ էս մարդիկ անգլերենով չեն հայտարարել, որ իքս թուղթը ստորագրում են պատերազմի սպառնալիքի ներքո, որովհետև ուրիշ ճար չունեն։ Ընդհակառակը` բոլոր ցավոտ որոշումները ներկայացնում են որպես ՀՀ շահերից բխող սեփական ու ինքնիշխան որոշումներ։ Որ հանկարծ վաղը մյուս օր էդ ամենը չկարողանանք հետողորմյա անել ուժի սպառնալիքի տակ ստորագրված լինելու իրավական հիմքով։

Կոլաբորանտը` թշնամու քաղաքական ծրագրերի իրականացումն ապահովողը հո պոզով-պոչով կենդանի չի, էս ա կոլաբորանտը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031