Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կադրային բնույթի, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցեր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունն, «Ազատության» տեղեկություններով, այսօրվա նիստում ևս արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել։
Կարդացեք նաև
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուս երեք թեկնածուներից (Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան) որևէ մեկին էլ վարչությունը նախարարի պաշտոնի համար չի հաստատել։