Ալբանիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 97 կգ քաշային Հայկ Խլոյանը եզրափակիչ գոտեմարտում 11:6 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ չեզոք դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խասլախանովի նկատմամբ եւ նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ