Լրահոս
Օրվա լրահոսը

COP 29-ը՝ գործիք Ադրբեջանի ձեռքում բռնաճնշումների համար․ եվրապատգամավոր

Հոկտեմբեր 22,2024 23:23

«Ավանդույթ է դարձել, որ որոշ ռեժիմներ կենտրոնանում են խոշոր միջոցառումների վրա, որպեսզի ցուցադրեն իրենց քաղաքական կամքը։ Սակայն, ես վատ նորություն ունեմ։ COP 29-ին մենք չենք կարողանա ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի փոփոխությունների հետևանքներին», – «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» Եվրախորհրդարանի բանաձևի նախագծի շուրջ քննարկմանը հայտարարել է իսպանացի եվրապատգամավոր Նաչո Սանչեզ Ամորը։

Սանչեզ Ամորի խոսքով՝ Ադրբեջանի նման պետություններում համատարած բնույթ են կրում COP-ի նման միջոցառումներին ընդառաջ հասարակության ահաբեկումը, մարդկանց ձերբակալությունները։ Իսպանիան ներկայացնող եվրապատգամավորը հիշեց Բաքվում անցկացված «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին նախորդած շրջանը, երբ կրկին շեշտակի ավելացել էին իշխանական ճնշումները ժողովրդի նկատմամբ։

Եզրափակելով խոսքը՝ Նաչո Սանչեզ Ամորը պնդեց, որ COP 29–ը Ադրբեջանի ձեռքում գործիք է «փողոցները մարդկանցից մաքրելու, լրագրողներին ճնշելու և բռնաճնշումներն ավելացնելու համար»։

Եվրախորհրդարանի նախագծած բանաձևի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 24-ին։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031