«Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» Եվրախորհրդարանի բանաձևի նախագծի շուրջ քննարկմանը Շվեդիան ներկայացնող պատգամավոր Էմմա Վիզները շեշտել է, որ Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ աշխարհի ուշադրությունը պետք է սևեռվի «շրջակա միջավայրի գոյութենական ճգնաժամին»։
«Սակայն մենք չենք կարող անտեսել հյուրընկալ երկիր Ադրբեջանում, Բաքվում կատարվողը», – հավելեց Վիզներն՝ անդրադարձ կատարելով Ադրբեջանի իշխանությունների՝ մարդու իրավունքների համատարած խախտումներին։
«Մարդու իրավունքների խախտումները հերիք չէին, Ադրբեջանը նաև Լեռնային ներգրավված է նաև Լեռնային Ղարաբաղում պատերազմի և հայերի էթնիկ զտման մեջ։ Դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է» – իր խոսքում հայտարարեց շվեդ եվրապատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ ամոթ է, որ ՄԱԿ-ի մեխանիզմը թույլատրում է Ադրբեջանի պես երկրին հյուրընկալել COP-ը։ Օրենսդիր մարմնի անդամը կոչ արեց հետևել, որ Ադրբեջանի նման ռեժիմներ ունեցող երկրներում այլևս երբեք չանցկացվի COP համաժողովը։
Կարդացեք նաև
Էմմա Վիզների ելույթին հաջորդեցին ԵԽ պատգամավորների ծափահարությունները։
Բանաձևի քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի 24-ին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ