Ալբանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում երեկ չեմպիոնական կոչման համար պայքարելու իրավունք վաստակած 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը այսօր վճռորոշ գոտեմարտում 1:3 հաշվով զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Չխիկվաձեին եւ արժանացավ արծաթե մեդալի:
Այսօր պայքարի մեջ ներգրավված մեր մյուս ըմբիշներից երկուսը՝ 63 կգ քաշային Արման Վարդանյանը եւ գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը վաղը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ