Եվրոպական Միության օրենսդիր մարմնում ավարտվեց «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևի շուրջ քննարկումը։
Բանաձևի նախագիծը Եվրախորհրդարան է հասել Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոյի կողմից։ Իր ելույթում անդրադառնալով Արցախի 100,000 հայերի էթնիկ զտմանը՝ պատգամավորն ընդգծել է, որ էթնիկ զտումն այսօր էլ է ընթանում, քանի որ «Բաքուն ոչնչացնում է հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը»։
Նշելով, որ Ադրբեջանը դիմադրում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուն՝ Լուազոն կոչ արեց բոյկոտել Բաքվում կայանալիք COP 29-ը։
Բանաձևի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 24-ին։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ