Սեպտեմբերի 27-ին հրապարակվել է ՄԱԿ մարդու իրավունքների չորս հատուկ մանդատակիրների՝ Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբի, Հարկադիր կամ բռնի անհետացման հարցերով աշխատանքային խմբի, Արտադատական, խմբակային կամ կամայական մահապատիժների գծով հատուկ զեկուցողի, Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնման երաշխիքների հարցով հատուկ զեկուցողի կողմից Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունը։
Այն վերաբերում է 2020 թ. հոկտեմբերի 21-ին 23 հայ զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի բռնի անհետացմանը և նրանցից ոմանց խոշտանգումներին ու ապօրինի սպանությանը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես շեշտվում է, որ ի պատասխան նախորդ հարցումների Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել փաստական և իրավական հիմքեր ռազմական գործողությունների ավարտից հետ ռազմագերին կալանքի տակ պահելու պատճառների վերաբերյալ, ինչպես նաև չի հայտնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել անհետ կորած անձանց ընտանիքներին տեղեկացնելու համար նրանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին։
ՄԱԿ հատուկ մանդատակիրներն ընդգծում են, որ այս մեղադրանքները կարող են պատերազմական հանցագործություններ համարվել, որպես Ժնևի կոնվենցիաների խախտման օրինակներ։
Կարդացեք նաև
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն