Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը Վ․Բալանդինին տրամադրեց փախստականի կարգավիճակ, նա չի արտահանձնվի Բելառուսին. ՀՔԱՎ

Հոկտեմբեր 22,2024 19:10

2024թ․-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշում է կայացրել Վ․Բալանդինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին։ ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ավելի քան 8 ամիս զբաղվել են Բալանդինի իրավունքների պաշտպանությամբ՝ կանխելու վերջինիս արտահանձնումը Բելառուսի Հանրապետությանը։ Վ․Բալանդինը այլևս արտահանձնման վտանգի տակ չէ, քանի որ  ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ և կոնվենցիոն նորմով արգելվում է նրա արտահանձնումը։

Հիշեցնենք, որ Վ․Բալանդինի նկատմամբ Բելառուսում հարուցվել է քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, քանի որ Վ․Բալանդինը մասնակցել էր անհնազանդության ակցիաներին՝ իրացնելով արտահայտվելու ազատության իր իրավունքը։ Վ․Բալանդինը Հայաստանում անազատության մեջ էր 2024 թ․ մարտի 10-ից։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031