«Բուշ դյու Ռոնում տեղի ունեցավ մեծ ցուցահանդես, որին մասնակցում էին նկարիչներ տարբեր երկրներից, ես ներկայացնում էի Հայաստանը և ոսկե մեդալի արժանանալը մեծ պատիվ ու ձեռքբերում էր առաջնահերթ որպես հայ», – «Հազարան բլբուլ» հաղորդաշարի շրջանակներում անկեղծացել է վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին։
Նկարչուհին հանդես է եկել նաև կարևոր հայտարարությամբ․
«Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կլինի հայ համայնք, հայկական եկեղեցի և անհրաժեշտություն կլինի ստեղծել կամ վերականգնել եկեղեցական պատկերներ, անշահախնդրորեն և մեծ սիրով պատրաստ եմ տեղափոխվել ցանկացած համայնք ու վերականգնել մեր հայկական եկեղեցիները»,- շեշտում է Լուիզան ու նշում, որ Ֆրանսիայում շուրջ 10 տարիների ընթացքում որպես նկարիչ օգնել է վերականգնել արդեն 6 եկեղեցի։
Հիշեցնենք, որ նկարչուհին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Մարսել քաղաքից մեծ պատվիրակության հետ միասին՝ Փարաջանովի 100 ամյակին ընդառաջ։
Մամուլի հաղորդագրություն