Երևանի քաղաքապետարանի և Telcell ընկերության համատեղ ներդրած «Միասնական տոմսային համակարգ»-ի կայացման նպատակով Telcell Wallet հավելվածի օգտատերերին նոր անակնկալ է սպասում:
Telcell Wallet հավելվածով տրանսպորտի ուղետոմսի առաջին անգամ ձեռքբերման և անկանխիկ վճարման համակարգի միջոցով առաջին տոմսի գնումից հետո, որպես խրախուսում, Telcell-ը տրանսպորտի 10 անվճար տոմս կնվիրի:
Նվեր տոմսերը հասանելի կլինեն Telcell Wallet հավելվածի «Տրանսպորտ» բաժնում: Տոմսերը վավերական կլինեն 30 օր՝ ուղետոմսերի ստանդարտ ժամկետի համաձայն:
Ակցիան իրականացվում է Telcell Wallet հավելվածով տոմսերի ձեռքբերման կանխիկից անկանխիկի սահուն անցում ապահովելու նպատակով՝ պարզ ու գրավիչ արշավի շնորհիվ տոմսերի միասնական համակարգի զարգացման տեսլականով:
Կարդացեք նաև
Ակցիան կգործի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ը:
Ինչպե՞ս ստանալ 10 անվճար տոմս
- Մուտք գործել Telcell Wallet հավելված
- Գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմել «Տրանսպորտ»
- Սեղմել «Գնել ուղետոմս», ընտրել տրանսպորտային միջոցը՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև տոմսի քանակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել»
- Սեղմել «Վճարել»
- Վճարումը հաստատելուց հետո օգտատերը ստանում է ծանուցում տոմսերի նվերների մասին, որոնք հայտնվում են «Ուղետոմս» բաժնում։ Հավելվածում տրանսպորտի առաջին տոմսի գնման ավարտից հետո օգտատերը ավտոմատ կերպով կստանա տրանսպորտի 10 անվճար տոմս (ավտոբուս/մետրո): Նվերը յուրաքանչյուր օգտատիրոջ համար միանվագ է:
Անհրաժեշտ է իմանալ
- Արշավին կարող են մասնակցել Telcell Wallet հավելվածի ամբողջովին նույնականացում անցած օգտատերերը, որոնք կցել են անձնագիրը, իրենց պատկանող բանկային քարտը կամ ունեն Telcell Wallet բացված բանկային հաշիվ։ Նույնականացման մանրամասները ներկայացված են տեսահոլովակում։
- Եթե նույնականացումը չի ստացվում անհրաժեշտ է կապ հաստատել 8830 կարճ համարով կամ գրել անձնական նամակ։
- Օդանավակայանի ուղետոմս գնելու դեպքում նվեր է տրվում ավտոբուսի կամ մետրոյի ուղետոմս (ոչ օդանավակայանի):
- Նվեր չի տրվում տերմինալից ուղետոմս գնելիս, միայն այն դեպքում, երբ առաջին տոմսը գնվել է Telcell Wallet-ով (անկախ գնված ուղետոմսերի քանակից)։