Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անգամ Ալիեւը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք, միայն դուք եք ցիտում»

Հոկտեմբեր 22,2024 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ձեզ երբեւէ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, այդ ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիեւի մտքով մեկ անգամ չի անցել՝ բերել որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք» ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Դաշնակցությունը, կողմ քվեարկելով Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Այդ ո՞նց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իր իրավազորության հիմք։ Այդ թուղթը, որը ոչ ոքի պարծանքը չէ, զգացե՞լ եք, որ միայն դուք եք ցիտում։ Անգամ Ալիեւը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք։ Ձեզ մոտ հարց չի առաջացե՞լ՝ այդ ո՞նց է այդպես ստացվում։ Ձեր արտաքին գործերի նախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են պատասխանում»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա դիմեց ՔՊ-ին․ «Դուք ընդհանրապես վերածվել եք Ալիեւի փաստաբանին այս երկրում, չգիտեմ՝ վարձատրություն ստանում եք դրա համար, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Քրիստինե ջան, ես էլ ասում էի՝ գալու ես, լուրջ ելույթ ունենաս, հիասթափեցնում ես, հարգելիս. նրան արձագանքեց Ալեն Սիմոնյանը: «Կրկին փորձիր, հաջորդ անգամ լավ պատրաստվիր, փորձիր»,- ասաց նա:

Տեղից արձագանքեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես՝ Արմենուհի Կյուրեղյանը, եւ ԱԺ նախագահն ասաց. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա, բայց մի ամեն անգամ նման տարօրինակ ելույթ ունեցիր»:

«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հարցրեց. «Չես ամաչո՞ւմ», եւ ստացավ «չէ» պատասխանը:

«Շատ ամոթ է: Այս ինստիտուտից պետք է ամաչեք»,-նկատեց պատգամավորը:

ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Դուք ձեզնից ամաչեք: Լքեք դահլիճը,. Վաղուց պետք է լքեիք»:

«Ես կորոշեմ, երբ գնամ, երբ մնամ»,-պատասխանեց Լիլիթ Գալստյանը, որն այդ պահին արդեն Գառնիկ Դանիելյանի հետ պատրաստվում էր դուրս գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031