«Այդ դրոշակները, որ դրել եք այդտեղ, գիտե՞ք այդ որ սպիտակ բան է արված, ի՞նչ է նշանակում։ Դա էն մասն է, որը ձեր գործընկերները քվեարկել են, որ Ադրբեջան է։ Մեծ մասը Հայաստանն է, իսկ էն պուճուրը միացող Արցախն է։ Ու այստեղ նստած ձեր գործընկերները քվեարկել են կողմ, եւ այդ կտորը ֆիքսել են մեր օրենքով որպես Ադրբեջան։ Հիմա դուք եկել եք այստեղ, ի՞նչ եք ուզում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմությանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ իրեն հետաքրքիր չէ, թե որքան է Ադրբեջանի տարածքը։ «Ես իմ տարածքն եմ ճանաչել Պրահայում, 29 743 քկմ-ն եմ ճանաչել, թե դրանից հետո 86 մեկն ունի, 51 մյուսն ունի, ինձ հետաքրքիր չէ, ես իմ Հայաստանի Հանրապետության պատգամավորն եմ եւ դրա պաշտպանն եմ։ Այդ դրոշակին ամեն անգամ նայելուց հիշեք, որ դուք քվեարկել եք, որ դրոշակի այն կտորը Ադրբեջան է։ Չգաք այստեղ, մարդկանց աչքերին թոզ չփչեք։ Այդ ես չեմ ասում, որ դուք սպառվել եք, դա ձեր միտինգների դատարկությունն է ասում, դա ձեր սրբազանի մաշվածությունն է ասում, դա ձեր մաշված Վազգեն Մանուկյանն է ասում, որ 5 հոգի մարդ չեք կարողանում հավաքել։ Դաշնակցությունը եւ Դոգ-ը հավասար վարկանիշ ունեք, գնացեք դրա մասին մտածեք»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ