«Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ, փորձեցինք սահմանազատման-սահմանագծման հետ կապված հարցերի պատասխանները ստանալ փոխվարչապետից։ Ցավոք, մեր բոլոր մտավախություններն ու մտահոգություններն իրականացան։ Այն հարցին, թե Կիրանցից հետո ինչ գյուղում եւ ինչ բնակավայրում պետք է տեղի ունենան սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, պատասխան չստացանք։ Փոխվարչապետն ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտի՝ հաջորդ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները որտեղ եւ երբ պետք է տեղի ունենան»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ իշխանության կողմից խոստում էր տրվել Բերքաբերի բնակիչներին, որ Կիրանցից հետո աշխատանքները կշարունակվեն Բերքաբերում, եւ բերքաբերցին իր 900 հա տարածքների վրա գյուղատնտեսական աշխատանքներ կիրականացնի։ «Դա, ցավոք, տեղի չի ունենալու։ Ոչ միայն Բերքաբերի հատվածին է դա վերաբերում, նաեւ Այգեհովիտի, Վազաշենի, Բերդավանի եւ այլ բնակավայրերին է վերաբերում։ Դրանք մոտ 31 բնակավայրեր են, եւ այդ հարցերի պատասխանները մենք չստացանք»,- ասաց ԳառնիԿ Դանիելյանը։
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ