Լրահոս
Օրվա լրահոսը

Բացականչում են՝ «Կեցցե Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը», այսինքն՝ Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ Հայաստանը կիսելուց հետո առաջացած կազմավորումը. Սուրեն Սահակյան

Հոկտեմբեր 22,2024 16:36

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Խոսքի ազատությունը ամեն ապուշություն դուրս տալու հնարավորությունը չէ՛։ Ոչ էլ ժողովրդավարությունն ա ամենաթողությունը, կարգուկանոնի բացակայությունը։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դուրս է եկել Երևանի փողոցներով քայլելու՝ տոնելով Ռուսական կայսրության (!!!) կողմից Երևանի բերդը գրավելու տարելիցը։ Քայլելու ընթացքում բացականչում են՝ «Կեցցե Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը», այսինքն՝ Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետությունը կիսելուց հետո առաջացած կազմավորումը։ Ընդ որում, դա անում են ներկայիս Ռուսաստանի դաշնության դրոշը թափահարելով։

Կարծում եմ՝ ՀՀ քրեական օրենսգրքում պետական դավաճանության մասին հոդվածում համապատասխան ձևակերպումներն էլ կան․ «․․․ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»։

Կարծում եմ նաև, որ ինքնիշխանության համար պայքարը միայն խոսքերով չի լինում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031