Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ

Հոկտեմբեր 22,2024 15:45

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընթացիկ տարում կպահպանվի` 2024թ. համար կազմելով 6%` պայմանավորված ներքին պահանջարկով:

«Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնացած է ներառական աճի հզորացման վրա՝ խթանելով աշխատանքի շուկային մասնակցությունը երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի շրջանում` ընդլայնելով դիվերսիֆիկացիան երկրի արտահանման զամբյուղում ու շուկաներում և բարելավելով գործարար միջավայրը: Այս նպատակներին հասնելը պահանջում է հստակ ու լիարժեք զբաղվածության և արտահանման ռազմավարությունների մշակում և իրականացում, կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների սահմանում, անվճարունակության շրջանակի արդիականացում և որակյալ ներդրումների աջակցմանն ուղղված ներդրումային խթանների ռացիոնալացում»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան:

Վերանայումը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից ս.թ. դեկտեմբեր ամսին, ինչի արդյունքում կառաջանա 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի (18.4 միլիոն ՀՓԻ) չափով փոխառու միջոցների հասանելիություն՝ ծրագրի ներքո հասանելի ընդհանուր գումարի ծավալը հասցնելով 122.7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՀՓԻ): Ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031