Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ քաղաքական մեծամասնությունը սկսեց դատական իշխանության զավթման գործընթացը, պատահական չէ, որ առաջիններից մեկը հենց ՍԴ-ն էր»․ Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 22,2024 14:07

«Երբ մենք դիտարկում ենք քաղաքական նշանակումները, որոնք կատարվում են այսօր դատական համակարգում, գալիս ենք այն եզրակացության, որ Հայաստանի դատական իշխանությունը քաղաքական նշանակումներով եւ գործող իշխանության պատվերը կատարելուն ուղված մի համակարգ է դարձել՝ առանձին բացառություններով»- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ կան առանձին դատավորներ, որոնք արդարադատություն են փորձում իրականացնել, բայց նրանց թիվն օրեցօր պակասում է։ Իսկ քաղաքական իշխանության՝ այդ դատավորներից ազատվելու ախորժակն էլ ավելի մեծանում է ու դառնում առավել առարկայական։ Դրա վկայություն է ոչ մի շարք չհիմնավորված, արհեստածին հիմքերով տարբեր տիպի վարույթների ներքո դատավորներից ազատվելու արատավոր պրակտիկան, այլ նաեւ քաղաքական որոշումներով կատարվող նշանակումները դատական իշխանության համակարգում։

«Անդրադառնալով Սահմանադրական դատարանի վարքագծին՝ ապա սա այնքան ակնհայտ իրողություն է։ Երբ քաղաքական մեծամասնությունը սկսեց դատական իշխանության զավթման գործընթացը, պատահական չէ, որ առաջիններից մեկը հենց ՍԴ-ն էր, որպեսզի ստանան իրենց հարմար որոշումներ, որպեսզի սահմանադրական արդարադատությունը կիրառելի դարձնեն բացառապես քաղաքական ցանկություններին համապատասխան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա անդրադարձավ նաեւ քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց գործերին, ասաց, որ բոլոր այդ անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների՝ օգտագործելով դատական համակարգը։ «Դաշնակցության նկատմամբ սկսված իրավական բեզպերդելը ոչ մի ձեւով չի զսպվում այսօրվա դատական իշխանության կողմից»,- հայտարարեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031