Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսների հետեւում ինչ-որ բան է կատարվում. Սերգեյ Շահվերդյան

Հոկտեմբեր 22,2024 14:03

«Հոկտեմբերին Ադրբեջանի ղեկավարությունը զանգվածային ոչնչացման է ենթարկել Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը: Հողատարածքով՝ առնվազն 6,5 հա բնակավայր, ներառյալ պատմական բնակելի տները, խորհրդային ժամանակների բնակարանային, հասարակական շենքերը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում կրկին ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը:

«Քարտեզը կազմված է վերջերս հրապարակված տեսանյութի վերլուծության հիման վրա, որը արվել է Ստեփանակերտի բնակելի շենքից, որտեղ գտնվում են Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցների պաշտոնական բնակարանները: Սա նշանակում է, որ տեսանյութի հրապարակումը հետապնդում է արցախցիներին բարոյազրկելու, մեզ զրկելու կամքից եւ վերադարձի հույսից:

Մեծ շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսների հետեւում ինչ-որ բան է կատարվում, որը մեզ հայտնի չէ»,- նշել է Ս.Շահվերդյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031