Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գտնվում է Չեռնոգորիայում, որտեղ մեկնարկում է մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Բուդվայի ռինգում մեդալների համար կմենամարտեն 88 երկրների 660 բռնցքամարտիկներ, նրանց թվում նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնությանը մեր երկրից մասնակցելու է 11 տղա եւ 2 աղջիկ: Նրանք են. 48 կգ քաշային կարգ՝ Վաղարշակ Քեյան, 54 կգ՝ Արթուր Ավետիքյան, 57 կգ՝ Էրիկ Առստամյան, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյան, 63,5 կգ՝ Ռաֆայել Ներսիսյան, 67 կգ՝ Արգիշտի Հակոբյան, 71 կգ՝ Արշակ Բաբլումյան, 75 կգ՝ Ալբերտ Հարությունյան, 80 կգ՝ Արմեն Պողոսյան, 92 կգ՝ Դավիթ Սիմոնյան, +92 կգ՝ Միսակ Տեփանյան, 50 կգ՝ Հեղինե Պետրոսյան, 54 կգ՝ Լյուսյա Ավետիսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ