Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ: Ինչո՞ւ էիք «Ադրբեջան» թեյախմության հրավիրում Ադրբեջանի փոխնախագահին. Շարմազանով

Հոկտեմբեր 22,2024 13:26

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել…

Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց, ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել:

Դրան ասեք, բա «Ադրբեջանի տարածք» Նիկոլն իր որդուն ինչո՞ւ էր ուղարկել ծառայության:

Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինաուգուրացիա էր անում:

Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականնեդին թույլ տվել Շուշիում քոչարի պարել:

Նենց էր պարում, կարծես ինքն էր ազատագրել Շուշին:

Նույն Նիկոլը ինչո՞ւ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան:

Ինչո՞ւ էիք «Ադրբեջան» թեյախմության հրավիրում Ադրբեջանի փոխնախագահին:

Դա ի՞նչ էտիկետի խախտում է:

Ինչպե՞ս կարող է «հարեւանը» «տանտիրոջն» իր սեփական տուն հրավիրել:

Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ:

Բաղչագողությունը քրեորեն պատժվում է, սա գոնե գիտե՞ս:

Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար, որպես «օկուպանտ», իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ, որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»:

Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչո՞ւ եք «փուռը տալիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031