Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսով` մենք այսօր ՀՀ պետականության ու ինքնիշխանության եւս մեկ կարեւոր անկյունաքար ենք դնելու»․ Հակոբ Արշակյան

Հոկտեմբեր 22,2024 13:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօրվա մեր այս գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են Ալմա-Աթայի 1991 թվականի համաձայնագրի դրույթները, համաձայն որի՝ հստակեցված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործող սահմանը եւ սահմանազատման գործընթացի ամբողջ տրամաբանությունը»,- ԱԺ նստաշրջանում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ սրանով ամրագրվում է, որ ՀՀ Սահմանադրությունը որեւէ դրույթում չունի որեւէ իրավական ձեւակերպում, որով հնարավոր է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին կամ որեւէ այլ երկրի։

«Այսպիսով, մենք այսօր եւս մեկ անգամ ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության շատ կարեւոր անկյունաքար ենք դնելու։ Սա զոհողությունների ճանապարհ է, բայց միեւնույն ժամանակ սա հաղթանակի ճանապարհ է, հաղթանակի, խաղաղության, ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության»,- հայտարարեց Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031