Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձել ենք ստանալ էպոսյան առասպելական միջավայրը, որով  ներշնչվելով էլ Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը». Հրազդանում բացվել է «Սասունցի Դավիթ» անիմացիոն ցուցահանդեսը  

Հոկտեմբեր 22,2024 13:16

Հոկտեմբերի 21-ին Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում մեկնարկեց «Սասունցի Դավիթ» քոչարյան պատկերապատման կոնցեպտուալ․ անմիացիոն ցուցահանդեսը։

«Արդեն երկրորդ տարին է, որ կայանում է Երվանդ Քոչարի թանգարանի և այս դպրոցի հետ համագործակցային ծրագիր: Այս անգամ այն բոլորովին նոր է, թեպետ նվիրված է նույն թեմային՝ Մաէստրո Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքին»,- նշում է Ե․ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով, վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում իբրև թե պահպանված հնագույն հարթաքանդակներ, որտեղ պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները: Ինչպես նշում են արվեստաբանները, այս շարքը հանդիսանում է հայկական գրաֆիկայի բարձրագույն նվաճումներից, որը պատմություն է ոչ միայն մեր անցյալի մասին, այլև վաղվա պատգամ:

Կարևորելով արվեստի զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում՝ և գիտակցելով, որ ազգապահպանումը կարող է իրականանալ միայն ազգային ինքնության արժեքների միջսերնդական փոխանցման միջոցով, Երվանդ Քոչարի թանգարանը և Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցի տնօրինությունը մեկ անգամ ևս անդրադառնում են այս թեմային:

Թե՛ դպոցում, թե՛ թանգարնում վստահ են՝ Քոչարյան ստեղծագործությունները կամա թե ակամա միտված են արթնացնելու մարդկանց մտքերն ու հոգիները, իսկ ահա դրանց մի մեծ հատված կոչված է վառ պահելու մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնագիտակցության ոգին և նպաստում է մեր մշտական հոգևոր վեածննդին:

Կարինե Քոչարը նաև վստահ է, որ այս ցուցադրությունը թանգարան- դպրոց համագործակցության արդյունքում նաև յուրատեսակ, մասշտաբային կրթական ծրագիր է՝ ուղղված միաժամանակ և՛ մեր երեխաների, և՛ իտասարդների, և՛ մարզի կամ համայնքի բնակիչների շրջանում սերմանելու հետաքրրություն և խորին հարգանք սեփական մշակութային ժառանգության հանդեպ, հետաքրրություն թանգարանային գործունեության հադեպ :

«Այս անգամ ևս մեր կազմակերպած ցուցադրությունը ոչ միայն ներկայացնելու է քոչարյան նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, արտ օբյեկտների, լուսային, պրոյեկցիոն էֆեկտների, ձայնային և տեսողական ինքնատիպ գաղափարների կիրառմամբ։ Փորձել ենք ստանալ էպոսյան առասպելական միջավայրը, և ներթափանցելով այցելուների ներաշխարհ՝ փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով էլ Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը… »,-ընդգծում է ցուցահանդեսի համակարգող է Աշոտ Մարաբյանը։

Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Երվանդ Քոչարի ծննդյան- 125 ամյակի շրջանակում։ Այն կգործի մինչև հոկտեմբերի 26-ը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031