Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք»․ Ալեն Սիմոնյանն՝ իր եւ Արթուր Վանեցյանի շփումների մասին

Հոկտեմբեր 22,2024 13:04

«Ես չեմ համարում, որ հարցման հետեւանքով ցածր է, բարձր է․ մարդկանց հարցրել են՝ առանց անուններ տալու, իմ անունն են տվել: Իմ վարկանիշը դա Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի սանդղակի մեջ է։ Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ առաջին երեք հորիզոնականը մեր թիմինն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, որ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով, իր վարկանիշը՝ նախկինի համեմատ, նվազել է՝ 2 տոկոս է եւ հավասար է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշին։

«Ես վարկանիշ չունեմ, փակեք այդ թեման»,- այդ թեմայով մնացյալ հարցերին այսպես արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ օրերս խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի եւ Հովիկ Աղազարյանի վեճից։ Մտավախություն չունե՞ք, որ Արգիշտի Քյարամյանը կարող է շատ բան խոսել ՔՊ-ականների մասին, ինչպես Հովիկ Աղազարյանի դեպքում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն ունենա»։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Խի նման բան գոյություն ունի՞։ Հիմա այն Վանեցյանի՞նն է, Սերժ Սարգսյանի՞նն է, թե՞ ումն է»։

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ իր նախկին ընկեր Արթուր Վանեցյանի հետ շփումներ չունի․ «Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031