Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որեւիցե բան Ադրբեջանին առաջարկելու չունեմ, ես իմ 29 հազար 743 կմ-ի տերն եմ»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 22,2024 12:48

«Ես որևիցե բան Ադրբեջանին առաջարկելու չունեմ։ Ես 29 հազար 743 կմ երկիր ունեմ, ես դրա մասին հայտարարել եմ, եւ Ալմա-Աթայում փաստաթուղթ եմ ստորագրել եւ Ադրբեջանը նույնպես, անկախանալուն պես ստորագրել է։ Այդ նույն ստորագրությունը նա վերահաստատել է։ Ես իմ թվի տերն եմ եւ որևիցե այլ մարդկանց հետ բանավեճի մեջ մտնել չեմ պատրաստվում։ Եկեք լուրջ բաների մասին խոսենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիրների առաջարկը՝ հետաձգել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի ընդունումը՝ մինչեւ ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս չգա ՀՀ տարածքից, Ալեն Սիմոնյանը քննարկել չի ուզում։

«Բա Ջերմուկից էլ են դուրս գալու, այլ տեղերից էլ, բա ի՞նչ եք ուզում։ Բա տեղեր էլ կան, որ մենք ենք առաջ, բա ի՞նչ անենք»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանագծումից հետո բոլոր հարցերն էլ կկարգավորվեն ու ամեն ինչ ավելի լավ կլինի, ինչպես Տավուշում, որտեղ ընդդիմադիրները ահազանգեր էին հնչեցնում, բայց ամեն ինչ շատ, ըստ իրեն՝ ավելի լավ ստացվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ նիստում։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Տելեգրամյան իր ալիքում ադրբեջանական մամուլից այս լուսանկարը հրապարակել է «Իմ քայլի» նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031