Փարաքար–Էջմիածին մայրուղում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ:
13-17 տարեկան դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անահիտ Մարգարյանը:
18-40 տարեկան կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Աննա Բորիսենկոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կատյա Գալստյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Սառա Ստայցը:
18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, երկրորդ տեղը՝ Դմիտրի Կոռոլևը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը:
Կարդացեք նաև
41 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղերցել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հասմիկ Հարությունյանը:
41 տարեկանից բարձր տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Համազասպ Մամիկոնյանը, իսկ երրորդ տեղը՝ Գուրգեն Մարտիրոսյանը:
Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիներ՝
առանց տարիքային սահմանափակման:
Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղը գրավել է Լիլիթ Հարությունյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Մարի Սարգսյանը: Տղաների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոման Ալեքսանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վանյա Սարգսյանը:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50 հազարական դրամ մրցանակ:
Ներկայացնում ենք 3 տարիքային և առանձին գործող աթլետների խմբերում մրցանակային՝ 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ցանկը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ