Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրեցիք, Գրիգոր Մինասյանը երեւի հոգնեց, զզվեց ու գնաց»․ Կարեն Անդրեասյան

Հոկտեմբեր 22,2024 12:40

ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին․ «Ինչպե՞ս կգնահատեք Գրիգոր Մինասյանի հրաժարականը, որովհետեւ փաստորեն ունենք իրավիճակ, որ դուք միջնորդել եք մեկի համար, ով որոշ ժամանակ անց խնդիրներ ունեցավ իշխող ուժի պատգամավորների հետ: Հետեւություններ արե՞լ եք դրանից, եւ փաստորեն պարոն Մինասյանը վերադարձել է ձեր հիմնած բիզնեսի կառավարմանը։ Էլի շարունակո՞ւմ եք պնդել, որ այդտեղ շահերի բախումներ չկան»։

Կարեն Անդրեասյանն արձագանքեց․ «Բարձրագույն դատական խորհրդի համար այնքան միեւնույն է, թե ով կլինի արդարադատության նախարարը, որովհետեւ ցանկացած նախարարի հետ մենք ունենք մեր սահմանադրական աշխատանքը, որը կանենք, արել ենք եւ կշարունակենք անել։ Ինչ վերաբերում է երաշխավորելուն, ճիշտն ասած, որպես ԲԴԽ նախագահ, ես որեւէ նախարարի համար որեւէ երաշխավորություն չեմ արել»։

Ագնեսա Խամոյանը նաեւ հարցրեց․ «Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ ձեր ընկերը, թե՞ արդարադատության նախարարի պաշտոնը լքելուց հետո ձեր ընկերությունն էլ է վերջացել»։

«Տիկին Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրեցիք, Գրիգոր Մինասյանը երեւի հոգնեց, զզվեց ու գնաց։ Ինչ վերաբերում է ընկերության, ի տարբերություն ոմանց, իմ համար ընկերները երբեք չեն եղել պաշտոններով կամ քաղաքական հայացքներով։ Մի անհանգստացեք, բոլոր ընկերներն իրենց տեղում են, բոլոր արժեքները պահպանված են։ Իսկ շահերի բախում, ինչպես չի եղել ԲԴԽ-ում, այնպես էլ հիմա չկա»,- արձագանքեց Կարեն Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031