Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերի ստացանք դրա դիմաց»․ ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն դեռ որոշում չունի Բաքվում COP-29-ի մասնակցելու մասին

Հոկտեմբեր 22,2024 12:32

«Նման որոշում չկա․ պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի՞ համար ենք մեկնում, ի՞նչ է դա տալու Հայաստանին, ի՞նչ շահեր ունենք, ի՞նչ մակարդակով ենք մասնակցում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի՝ ՀՀ իշխանության օրակարգում կա՞ մեկնել Բաքու՝ COP-29-ին մասնակցելու։

Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց՝ COP-29-ի հրավերն ու մասնակցությունը Ադրբեջանի մենաշնորհը չէ, Ադրբեջանի միջոցառումը չէ, ՄԱԿ-ի միջոցառումն է, իսկ Հայաստանը ՄԱԿ անդամ է։

Մեկ այլ դիտարկման՝ Հայաստանը չի՞ փոշմանել, որ համաձայնություն է տվել՝ COP 29-ը Ադրբեջանում կայանալու համար, այդ երկրում մարդու իրավունքների խախտումների ֆոնին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Գերի ստացանք դրա դիմաց։ Շատ վատ վիճակում, վատ տրամադրության մեջ համաձայնել ենք։ Չհամաձայնեի՞նք, ինչ ա մի հատ ՄԱԿ-ի միջոցառում էնտեղ չկայանա՞ր»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031