Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Սիմոնյան, դուք հերթական անգամ ստեցիք ու կեղծեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանն Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ»․ Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 22,2024 12:05

«Պարոն Սիմոնյան, դուք հերթական անգամ ստեցիք ու կեղծեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ։ Եվ շարունակում եք ձեր այդ վարքագիծը, առաջարկում եմ՝ թողեք այդ վարքագիծը, մի ասեք այս ամբիոնից բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն»,- ԱԺ նստաշրջանում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ստում եք դուք, որովհետեւ ձեր հետեւը նստած պատգամավորը՝  Դաշնակցությունը ներկայացնող, քվեարկել է Վարչատարածքային բաժանման վերաբերյալ օրենքին կողմ, որտեղ սահմանից այն կողմ գրված է՝ Ադրբեջանի Հանրապետություն»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է ստել ու կեղծել․ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը բացարձակ կապ չունի Արցախի հարցի հետ։ Ես հորդորում եմ եւս մեկ անգամ ձեզ՝ իրավաբանների հետ խորհրդակցեք։ Փորձում եք ձեր վարքագծով, որը բնութագրվում է դավաճանական վարքագիծ, արդարացնել դիմացինի գործունեությունը՝ մանիպուլյացիա անելով»։

«Ըստ իս՝ դավաճանությունը բանակը թալանելն է, ընտրություններ կեղծելն է, դրա մեջ բուռն մասնակցություն ունենալը, երկիրը թալանելը, որի մասին ոչ վաղ անցյալում տեղյակ եք եղել, չեմ ուզում ասել՝ մասնակից եք եղել»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031