Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն կոչ է անում Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարին շարունակել հետամուտ լինել Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին. Անդրանիկ Հովհաննիսյան

Հոկտեմբեր 22,2024 11:53

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանին

Պարոն նախագահ,

Մեկ տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում: Ցանկանում եմ հիշեցնել, որ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի 40 անդամ երկիր Մարդու իրավունքների խորհրդում հանդես եկան հայտարարությամբ և արտահայտեցին իրենց «խորին մտահոգությունը Լեռնային Ղարբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ճգնաժամի», նաև «էթնիկ հայերի հոծ զանգվածների՝ իրենց տներից տեղահանման վերաբերյալ, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի ռազմական գործողության և Լաչինի միջանցքի ինն ամիս տևած բլոկադայի հետևանքով»: Այդ երկրները կոչ արեցին Բարձր հանձնակատարին ուշադիր հետևել իրավիճակին և զարգացումների մասին տեղյակ պահել այս Խորհուրդին:

Մեծարգո պարոն Բարձր հանձնակատարը ևս արտահայտեց իր մտահոգությունը, մասնավորապես՝ «քաղաքացիական անձանց հանդեպ կրկին ռազմական ուժի կիրառման հնարավորության առնչությամբ»: Նա շեշտեց էթնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Բարձր հանձնակատարը հայտարարեց նաև, որ «մարդու իրավունքների և միջագային հումանիտար իրավունքի ոտնահարման յուրչաքանչյուր դեպք պետք է շուտափույթ կերպով անկախ և թափանցիկ հետաքննության առարկա դառնա՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժածների իրավունքները վերականգնելու համար»:

Արդարադատության միջազգային դատարանը, ինչպես նաև բազում հեղինակավոր միջաազգային հաստատություններ իրենց հերթին հայտնեցին Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին:

Ելնելով վերոնշյալից, Հայաստանը կոչ է անում Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարին շարունակել հետամուտ լինել այս հարցին և ձեռք բերված տվյալների մասին զեկուցել Խորհրդին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031