Այսօր մեկնարկած ԱԺ նստաշրջանում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը։
Նախագծի քննարկումն անցկացվեց շատ արագ, քանի որ միայն ՔՊ-ական պատգամավորներն էին մասնակցում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը (լուսանկարում), նախքան հարցի քննարկումը, ասաց․ «Այս կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է, հակաօրինական է, առավել եւս՝ ոչ մի կերպ չի առնչվում մեր ազգային պետական շահերի պաշտպանության հետ։ Ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց հանձնաժողովի նիստում, խուսափողական պատասխաններ էին։ Այս Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը։ Այն էլ այն պայմաններում, երբ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Ըստ այդմ՝ «Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց․ «Հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելուն։ Հենց այդ եւ մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել եւ չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանը եւ քվեարկությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Երբ նախագծի քննարկումը սկսվեց, ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ