Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի բանաձեւերով լեգիտիմ իրավունք ուներ Արցախի վրա հարձակվելու, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»․ Գեղամ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին

Հոկտեմբեր 22,2024 11:41

ԱԺ հերթական նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Օրերս Չեխիայի հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց եք տվել ու ասել եք՝ «Հարձակվել Ղարաբաղի վրա եւ Հայաստանի տարածքներն օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսանկյունից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձեւ»։ Ի վերջո, այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձեւեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Որ Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն եւ թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ որ Վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում եւ ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը եւ նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, եւ որեւիցե նոր բան իմ ասածի մեջ չկա։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը, թե որն է հիմարություն, որն է ճիշտ, պատմությունը դրա պատասխանը տվեց»։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՄԱԿ-ի բանաձեւերը չեն վերաբերել Արցախի կարգավիճակին, վերաբերել են հրադադարի հաստատմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը։ «ՄԱԿ-ի բանաձեւերը որեւէ կիսալեգիտիմ, նույնիսկ աննշան իրավական հիմք չեն տալիս Ադրբեջանին՝ Արցախի վար հարձակվելու ու Արցախը օկուպացնելու»։

Ալեն Սիմոնյանն ի պատասխան հայտարարեց․ «Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել եւ կա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031