2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի մասով ուշագրավ խոստումներ շռայլեց. «Մինչեւ 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետեւյալ խնդիրները.
• Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։
• Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը եւ վերացնել աղքատությունը։
• Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։
Կարդացեք նաև
• Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»։
Սակայն իրականում Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու խոստումն այս պահին կարելի է համարել անիրականանալի։
Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Ի համեմատ նախորդ մարդահամարի արդյունքների, որն իրականացվել է 2011 թվականին եւ որի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ Համաձայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վերլուծության, 2050 թվականին Հայաստանի մշտական բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 մլն մարդ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խոստացածի կեսը։
2․5 մլն մարդու զբաղվածության հարց լուծելը եւս անիրականանալի է, զուտ այն պատճառով, որ այդ թվականին, համաձայն վերլուծության, այդքան չափահաս աշխատունակ բնակչություն Հայաստանում չի լինելու։ Եթե, իհարկե, դրսից չի բերվելու աշխատուժ, ինչպես այսօր է՝ ի հաշիվ հնդիկների:
Անդրադառնալով բանակի մարտունակության ցուցանիշին․ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով խոստովանում էր, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է լինելու։ Վերջին շրջանում, սակայն, նա քանիցս նշել է, որ ՀՀ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։