Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզության ոլորտում Հնդկաստանի և Հայաստանի սերտ կապերն առանձնահատուկ նշանակություն ունեն. Observer RF

Հոկտեմբեր 22,2024 10:51

Հնդկաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների աճող ներուժը հիմնված է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության վրա։ Որպես վերջինիս կենտրոնական բաղադրիչ, հետախուզական կապերը կարող են քաղաքականություն մշակողներին հնարավորություն տալ իրացնել այս երկկողմ հարաբերությունների ողջ ներուժը: Դրա մասին ասված է Observer Research Foundation-ում հրապարակված հոդվածում։

«Ուկրաինայի պատերազմի արդյունքում նվազել է Հարավային Կովկասի անվտանգության ավանդական երաշխավոր Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը։ Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վերահսկողության համար հետագա բազմակողմ պայքարում Հայաստանը ձգտում էր վերաիմաստավորել իր ռազմավարական դիրքը հետխորհրդային նույնականությունից հեռու: Այդ փոփոխությունը հաստատել է Երևանի համար ռազմավարական գործընկերների ավելի մեծ բազմազանության անհրաժեշտությունը, և Հնդկաստանը վայելում Հայաստանի վստահությունը: Պաշտպանական հարաբերություններն ամրապնդվել են 2020 թվականից՝ Ադրբեջանի դեմ պաշտպանական պատերազմում Հայաստանին Հնդկաստանի դիվանագիտական ​​և ռազմական աջակցության արդյունքում։ Այդ համատեքստում կարևոր են Հնդկաստանի հետ անվտանգության սերտ կապերը, հատկապես հետախուզության ոլորտում:

Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին սկսեց վերակազմավորել և բարեփոխել իր հետախուզական համայնքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ): Այս փոփոխությունները պայմանավորված են ինչպես ավելի մեծ հետախուզական վերահսկողություն ապահովելու ցանկությամբ, այնպես էլ նրա անվտանգության ապարատի ռուսական ենթադրյալ դիվերսիան հետ մղելու ցանկությամբ: Փոփոխությունները հնդկա-հայկական հետախուզության ավելի սերտ համագործակցության մեծ ներուժ են ենթադրում:

Ամենաէական փոփոխությունն արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ձևավորումն էր 2022 թվականին։ ԱՀԾ-ի ստեղծումը արտացոլում է Հայաստանի ցանկությունը՝ դիվերսիֆիկացնել իր ռազմավարական գործընկերությունները՝ փոփոխվող տարածաշրջանային կարգի համատեքստում: Պատմական և մշակութային բեռից զերծ օտարերկրյա հետախուզական նոր ծառայության ձևավորումը պայմանավորված էր Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի տարածքի անվտանգությունը չապահովելու Ռուսաստանի ձախողմամբ և Մոսկվայի արմատավորված գործակալների մտահոգությամբ:

Որպես պաշտպանական ոլորտում Հայաստանի առանցքային դաշնակից, Հնդկաստանը լավ դիրքերում է ԱՀԾ-ին վերազինելու և կապելու համար: Հատուկ քաղաքականության առումով դա կարող է հետախուզության փոխանակման փոխըմբռնման հուշագրերի ստորագրում ներառել:

Հայկական հետախուզական համայնքում իրականացվող բարեփոխումները միաժամանակ մեծացնում են Հնդկաստանի՝ որպես Հայաստանի հետախուզական գործընկերոջ դիրքերն ամրապնդելու կարողությունը: Չնայած այս բարեփոխումները ցույց են տալիս ռուսական ազդեցությունից հեռացում, աշխարհառազմավարական հանգամանքները պահանջում են հայկական և ռուսական հետախուզական ծառայությունների միջև հետադարձ կապի որոշ ուղիների պահպանում: Հնդկաստանի հետ հետախուզության սերտ համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կընձեռի իր ներքին հետախուզական համայնքում բարեփոխումներ իրականացնել:

Տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ ձգտող Հայաստանը Հնդկաստանում փնտրում է փորձաքննական գիտելիքներ, նյութական ռեսուրսների, ինչպես նաև ռազմավարական կարևոր ոլորտներում արտադրության և նախագծման կարողություններ, մասնավորապես՝ կիսահաղորդիչների և տիեզերական տեխնոլոգիաների հատվածներում: Հնդկական ընկերություններն իրենց հերթին ձգտում են օգտվել Հայաստանի արագ զարգացող, բայց համեմատաբար չօգտագործված ներքին տեխնոլոգիական շուկայից: Այդ ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման և երկկողմ համագործակցության ապահովումն այս համագործակցության մեջ առանցքային է, և հետախուզական համագործակցությունը կարևոր գործիք է:

Հնդկաստանի և Հայաստանի միջև հետախուզության ընդլայնված համագործակցությունը կարող է իրականացվել միայն արտաքին անվտանգության ընդհանուր մարտահրավերների համատեքստում։ Դրանք ներառում են Թուրքիա-Պակիստան ռազմավարական առանցքի աճող պաշտոնականացումը և դրա հետևանքները Հարավային Ասիայի և Կովկասի համար, ինչպես նաև անդրազգային անվտանգության մարտահրավերները»,- նշվում է հոդվածում:

Հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031