Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաղդասարյան. Եվրոպական Միությանն անդամակցելու հարցն ունի շատ մշուշոտ հեռանկար, գործնականում դրա հավանականությունը մոտ է զրոյին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2024 10:36

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

– Երեկ Մոլդովայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե էր կազմակերպվել: Մոլդովայի բնակչության 50 տոկոսից ավելին դեմ է քվեարկել ԵՄ-ին միանալու գաղափարին: Ինչո՞ւ է Եվրոպային այդքան մոտ կանգնած Մոլդովան, որ ոչ միայն սահմանակից է ԵՄ-ին, այլեւ ավելի շատ է Եվրոպա, քան Հայաստանը, մերժել ԵՄ-ին անդամակցումը, իսկ «Եվրաքվեն» մեզանում հավաքել է 50 հազար ստորագրություն….

– Աշխարհագրորեն Մոլդովան Եվրոպա է, իսկ Հայաստանը, ցավոք սրտի, Եվրոպա չէ: Նույնիսկ աշխարհագրորեն Եվրոպայի մաս կազմող Մոլդովան դեմ է ԵՄ-ին: Պատճառն այն է, որ նրանք, ի տարբերություն մեզ, առաջին պլան են բերում անվտանգային խնդիրները, նրանք Ռուսաստանի պատժիչ ուժը` մամլիչը տեսել են շատ մոտիկից: Տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մոլդովացի ժողովուրդը չի ցանկանում նույնը տեսնել Մոլդովայում: Համենայնդեպս, այս փուլում Մոլդովան կարեւորում է իր երկրի անվտանգությունը: Հայաստանը, ցավոք, առաջնորդվում է ոչ թե կոնկրետ իրողություններով, այլ՝ իղձերով, երազանքներով, դրա համար էլ դեպի Եվրոպա ձգտողների տեսակարար կշիռը բավականին մեծ է: Եթե դրա գինը հստակ լիներ եւ անվտանգային ռիսկեր չպարունակեր, ապա վստահ եմ, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին կողմ կլիներ դեպի Արեւմուտք գնալուն: Եվրոպական Միությանն անդամակցելու հարցն ունի շատ մշուշոտ հեռանկար, գործնականում դրա հավանականությունը մոտ է զրոյին:

– Ամեն դեպքում, կան տեսակետներ, որ ՀՀ իշխանությունները հիմա էլ Ռուսաստանի կողմն են շրջվում: Ի՞նչ եք կարծում` ընթացք կտա՞ն «Եվրաքվե»-ին:

– Հայաստանի իշխանությունների վեց տարվա քաղաքական փորձը ցույց է տալիս, որ բավականին համառ են իրենց անիրատեսական ձգտումներում, եւ անգամ մի քանի անգամ մեր գլխին իջած մահակի հարվածներն իրենց համար ոչինչ են: Ես կարծում եմ, որ իշխանությունները համառորեն կշարունակեն գնալ Արեւմուտքի ճանապարհով: Այլ բան է, որ, իրավիճակից կախված, երբեմն արգելակում են ընթացքը: Ամեն դեպքում, Փաշինյանի իշխանությունը չի հրաժարվի իր մոտեցումներից:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031