Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում». 168.am

Հոկտեմբեր 21,2024 21:55

168.am. Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերթական ռիլն է հրապարակել, այս անգամ արդեն՝ «հասարակական կարծիք ձևավորողների» հետ:

«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետո այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ 1 տրենդը: Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»,- մասնավորապես գրել էր Աննա Հակոբյանը՝ կցելով հրապարակված տեսանյութին:

Լրագրող Անի Գևորգյանի վրա հարձակված, «գոհ եղի, որ ոտերիս տակ չեմ գցում» ասած, դատարանում պարտված Դիանա Մարտիրոսյան, ով չի կատարում դատարանի որոշումն ու ներողություն չի խնդրում, որովհետև փաստորեն ունի Աննա Հակոբյանի բարձր հովանավորությունը:

Ի դեպ, սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում»: Սա նույն կինն է, ով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորել էր իր ֆեյսբուքյան էջում:

Ու ամենացածրակարգ բառապաշար ունեցող այս կնոջ հետ Աննա Հակոբյանը կրթությանը վերաբերող հարցեր է քննարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031