Ալբանիայի մայրաքաղաքում այսօր պայքարն սկսեցին հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնության մասնակիցները:
Մեկնարկային օրը Հայաստանն ունեցավ հինգ ներկայացուցիչ: 72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը, սկսելով որակավորման փուլից, հաջորդաբար պարտության է մատնել շվեյցարացի, ճապոնացի եւ իրանցի մրցակիցներին եւ կիսաեզրափակչում կգոտեմարտի շվեդ Գեորգիոս Բարբադոսի հետ:
Երեք հաղթանակ է տարել նաեւ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, որը առավելության է հասել գերմանացու, ղազախի եւ ղրղզի նկատմամբ եւ պայքարը շարունակելու է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրտազալիեւի հետ:
Կարդացեք նաև
Մեր մյուս երեք ըմբիշները՝ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյանը եւ 82 կգ՝ Սամվել Գրիգորյանը, տարել են երկուական հաղթանակ, սակայն չեն հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: Այնուամենայնիվ, նրանք սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորությունը դեռ չեն կորցրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ