Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցությունը, անկախության և անկողմնակալության հիմնական սկզբունքները

Հոկտեմբեր 21,2024 20:20

Պանելային քննարկում 1. Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ հոկտեմբերի 21-22-ն անցկացվող «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով բարձրաստիճան միջազգային համաժողովի ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցությունը. անկախության և անկողմնակալության հիմնական սկզբունքները» թեմայով։

Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կառավարման խորհրդի նախագահ, Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Լուիզ Հոլքը, Վենետիկի հանձնաժողովի անդամ Ադել Մեթիսոն Մեստադը (առցանց), ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մարդու իրավունքների խորհրդական Պրիսկա Աննա Բաբուինը, Հյուսիսային Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր հանձնակատար Էլիսոն Քիլպատրիկը, Բոսնիա և Հերցեգովինայի Մարդու իրավունքների պաշտպան, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Յասմինկա Ջումհուրը։

Պանելային քննարկումը վարել է Եվրոպայի Խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031