Լրահոս
Օրվա լրահոսը

Խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160մլն. ՀՀ դրամ վնասը վերականգնվել է պետական բյուջե

Հոկտեմբեր 21,2024 20:02

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության մեխանիզմը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ ՍՊ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 157.904.403 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 159.246.151 ՀՀ դրամի չափով գումար։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031