Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է չեղարկի ԱՊՀ իրավական փոխօգնության պայմանագիրը. ՀՔԱՎ

Հոկտեմբեր 21,2024 18:50

2024թ․-ի հոկտեմբերի 21-ի առավոտյան  ՀՔԱՎ գրասենյակ է ահազանգել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Շկլովերը և հայտնել, որ զանգ է ստացել ոստիկանությունից, հրավիրվել բաժին։ Շկլովերը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժին՝ ՌԴ իրավապահների կողմից հայտարարված հետախուզման հիմքով։

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը տեղում իրավական աջակցություն տրամադրելու նպատակով գնացել է ոստիկանության համապատասխան բաժին և ստանձնել է վերջինիս իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։

Շկլովերը ձերբակալվել է հանցագործության համար, որը Հայաստանում չի համարվում քրեորեն հետապնդելի արարք։ Իրավապահ մարմինների որոշմամբ վերջինիս  տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Շկլովերի և մյուս օտարերկրյացիների ձերբակալումը հետևանքն է ԱՊՀ երկրների միջև փոխօգնության ապօրինի պայմանագրի։

ՀՔԱՎ գրասենյակը վերահաստատում է իր պահանջը՝ ՀՀ-ն պետք է չեղյալ հայտարարի  փոխօգնության պայմանագիրը, քանի որ պայմանագրի այլ անդամ բռնապետական պետությունների կողմից քաղաքական շարժառիթներով հարուցվում են  քրեական գործերը, հետախուզում է հայտարարվում, որի կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ձերբակալում կամ կալանավորում,  կհանդիսանա  Հայաստանի Հանրապետության կողմից  մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Ավելին  այդ անձանց արտահանձնելու դեպքում ՀՀ-ն վտանգի տակ կդնի նրանց անվտանգությունն ու կյանքը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան իրավական աջակցություն ստանալու համար։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031