Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք. Պապոյանը՝ Բելգիայի դեսպանին

Հոկտեմբեր 21,2024 18:18

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

«Մենք համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք, մասնավորապես` տեխնոլոգիաների, կայունության և նորարարության ուղղություններով: Առկա է նաև համատեղ նախաձեռնությունների ներուժ՝ հաշվի առնելով Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ընդլայնել տեղական ագրոպարենային ապրանքների արտահանումը, ինչպիսիք են գինին, մեղրը, կոնյակը, գարեջուրը, շոկոլադը և հանքային ջուրը: Այդ նպատակով նախարարը բելգիական կողմին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել Բելգիայի ագրոպարենային ոլորտում սպասվող իրադարձությունների՝ ցուցահանդեսների, համաժողովների, տոնավաճառների, առևտրային առաքելությունների և կոնֆերանսների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը վերաբերող մի շարք հարցերի։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի Թագավորության հետ, 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 175․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 11․7%-ով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031