Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել. Ավետիք Չալաբյան

Հոկտեմբեր 21,2024 18:15

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ` փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումը այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեզը, և իրենք ընդամենը այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը, ոչ թե նոր սահման էին գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս կապակցությամբ ես պարոն Գրիգորյանին ցանկանում եմ մի քանի հարց ուղղել՝

ա) Արդյոք վերը նշված քարտեզը Ադրբեջանի և Հայաստանի կողմից մինչև Տավուշում իրականացրած տարածքների հանձնումը արդեն ընդունվել է որպես հետագա սահմանազատման հիմք, եթե այո, ապա ինչ փաստաթղթով, և երբ է վավերացվել համապատասխան երկրների խորհրդարանների կողմից։

բ) Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԺ ներկայացված Սահմանազատման կանոնակարգում դա ամրագրված չի, եթե այդպես չի, ապա ի՞նչ իրավական հիմքով եք Ձեր գլխավորած հանձնաժողովը տարածքների հանձնում իրականացրել, մինչև դրա պատշաճ իրավական հիմք ստեղծելը։

գ) Եթե դա այդպես է, ինչո՞ւ Ադրբեջանը խնդրո առարկա հատվածում իր սեփական զինված ուժերի հետքաշում չի իրականացրել Բերքաբեր բնակավայրին այդ իսկ քարտեզով պատկանող տարածքներից։

դ) Եթե դա այդպես չի, ապա չ՞եք համարում, որ անձամբ Դուք, որպես պետական պաշտոնյա, վերազանցել եք Ձեր իրավասությունները, և Հայաստանի Հանրապետության տարածքներ եք զիջել Ադրբեջանին, առանց ունենալու դրա համար որևէ վավերական իրավական հիմք:

Ընդամենը հավելեմ, որ վերջին հարցով մենք պրն Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև և այս հարցերին պատասխանի այնտեղ, ոչ թե փորձի պրիմիտիվ մանիպուլացիաներով Ազգային ժողովում մարդկանց մոլորության մեջ դնել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031