Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Վիենտյանում հանդիպել են Մալայզիայի խորհրդարանի նախագահ Թան Շրի Դաթո Ջոհարի բին Աբդուլի հետ:
«Հայաստանը հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ, եւ նման գագաթնաժողովների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը եւ ընդգծելով դրա կարեւորությունը միջխորհրդարանական համագործակցության մեջ՝ նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Կարեւորելով բարակամական խմբերի գործունեությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մալայզիայի խորհրդարանում եւս կգործի Հայաստանի հետ բարեկամական խումբ: Նա նաեւ ընդգծել է, որ տվյալ հանդիպումը լավ սկիզբ եւ հիանալի առիթ է՝ խթանելու հարաբերությունները երկու օրենսդիր մարմինների միջեւ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցերին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրները բավական ներուժ ունեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը:
Կարդացեք նաև
Մալայզիական կողմն իր պատրաստամակությունն է հայտնել՝ երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:
Մալայզիայի խորհրդարանի ղեկավար Թան Շրի Դաթո Ջոհարի բին Աբդուլը ողջունել է Հայաստանի՝ դիտորդի կարգավիճակով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովին անդամակցությունը եւ հույս հայտնել, որ դա կծառայի նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ